Երկու քաղաքացի դատապարտվել է մարտի 1-2-ին կողոպուտ իրականացնելու մեղադրանքով

Այսօր Երեւանի դատարանները երկու քաղաքացու ազատազրկման են դատապարտել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ կողոպուտ իրականացնելու մեղադրանքով:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի վկայությամբ՝ Երեւանի քրեական դատարանն այսօր 3 տարի ազատազրկման է դատապարտել Մհեր Սարգսյանին՝ կողոպուտի մեղադրանքով:

Իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նույն մեղադրանքով 1 տարվա ազատազրկման է դատապարտել Բորիկ Արաբաչյանին:

Մարտի լույս 2-ի գիշերը Մաշտոցի պողոտայում եւ հարակից տարածքներում կողոպտվել է մի քանի խանութ, ինչպես նաեւ ավտոմեքենաներ: