Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հունիսի 25-27-ը: Ինչպես APA գործակալությանը փոխանցել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հունիսի 25-ին միջնորդները կայցելեն Ադրբեջան, իսկ երկու օրից Բաքվից կմեկնեն Երեւան:
Ըստ Ֆասիեի` Երեւանից համանախագահները մեկնելու են Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ են ունենալու: Այնուհետեւ Վիեննայում անցկացվելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ընդլայնված կազմի հանդիպումը, որտեղ միջնորդները ներկայացնելու են իրավիճակը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եւ տարածաշրջան իրենց այցելության արդյունքները:
Հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը առաջին հանդիպումը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, հանդիպման հիմնական արդյունքն այն է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները, եւ դրանք շարունակել համանախագահների` անցած տարվա վերջին Մադրիդում արված առաջարկությունների հիման վրա:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում Սանկտ Պետերբուրգի հանդիպումը «կառուցողական» էր գնահատված:
Հրաչ Մելքումյան, Պրահա
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)