Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատին արդարացված է համարում Վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի հարցով արտահերթ քննարկումը:
Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի վկայությամբ` ԵԽԽՎ-ի նախագահին հղած նամակում մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ «Հայաստանի իշխանությունների կողմից 2008 թվականի փետրվարի ընտրություններին հետեւած բռնություններից հետո Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի կողմից գնահատվել է անբավարար»:
Կոլոմբիեն եւ Պրեսկոտը առաջընթացը գնահատելու առաքելությամբ Հայաստան էին այցելել հունիսի 16-17-ը` համաձայն ավելի վաղ Կիեւում հանձնաժողովի ընդունած որոշման: