Հայկ Հարությունյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ

Հայաստանի ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության պետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նշանակման մասին հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հունիսի 18-ին:

Հայկ Հարությունյանը 9 տարի ղեկավարել է Հայաստանի ոստիկանության համակարգը, նախ` որպես ներքին գործերի նախարար, ապա` ոստիկանության պետ: Մայիսի վերջին ոստիկանապետի պաշտոնում նրան փոխարինել է Ալիկ Սարգսյանը:

Մայիսի վերջին է պաշտոնից ազատվել նաեւ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Սարկիսյանը: