Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 6 մարդ է զոհվել

Ռիխտերի սանդղակով 7,2-֊բալլանոց երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի Հոնսյու կղզում: Նախնական տվյալներով` զոհվել է 6, վիրավորվել ավելի քան 100 մարդ: 12 մարդ համարվում է անհետ կորած:

«Ֆրանսպրես»-ի համաձայն՝ ամենից շատ տուժել է Կուրիհարա քաղաքը: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ:


Տաթեւիկ Լազարյան