Այսօր Երեւանի քրեական դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց Արթուր Նազանյանին՝ զանգվածային անկարգությունների մեղադրանքով:
Ըստ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի՝ մարտի 1֊2-ի դեպքերի ժամանակ Արթուր Նազանյանը «Գրիգոր Լուսավորչի փողոցում, այնուհետեւ Մաշտոցի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու նպատակով զինվել է քարերով եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ պարբերաբար քարեր է նետել ոստիկանության աշխատակիցների ու ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների վրա»: