Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը երեկ իրազեկել է Երեւանի քաղաքապետարանին հունիսի 20-ի հանրահավաքի մասին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է շարժման խոսնակ Արման Մուսինյանը, կազմակերպիչները տեղեկացրել են, որ ցանկանում են հանրահավաք գումարել Երեւանի Ազատության հրապարակում՝ 4 ժամ տեւողությամբ:
Քաղաքապետարանը պարտավոր է 72 ժամվա ընթացքում պատասխան տալ դիմումին: Մինչեւ այժմ բոլոր նմանատիպ դիմումները մերժվել են: