Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պետերինգն շաբաթ օրը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը չափազանց ծանր բեռ կլինի Եվրամիության համար:
«Այդ երկրի ընդունումը՝ քաղաքական, տնտեսական եւ մշակութային առումով չափից ավելի մեծ բեռ կլինի Եվրամիության համար», - կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի ղեկավարը:
Նա ասել է, որ ընդհանրապես պետք է շատ զգույշ լինել Եվրամիության հետագա ընդարձակման հարցում: Նրա կարծիքով՝ «պետք է հարեւանության այնպիսի քաղաքականություն իրականացնել, որը չի ենթադրում պարտադիր անդամակցություն»:
«Բացառություն կարելի է անել միայն Խորվաթիայի համար, որը Եվրամիության անդամ կարող է դառնալ 2010 թվականին», - հայտարարել է Պետերինգը: