Երեք կին նախարար Լեռնային Ղարաբաղի կառավարությունում

Այս շաբաթ Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարար է նշանակվել Անահիտ Վարդանյանը: Այսպիսով՝ այժմ Լեռնային Ղարաբաղի կառավարությունում կա երեք կին նախարար:

Սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Նարինե Ազատյանը, իսկ արդարադատության նախարարի պաշտոնը՝ Նարինե Նարիմանյանը: Այդ մասին հաղորդել է KarabakhOpen գործակալությունը:

Հայաստանի կառավարությունում կա ընդամենը մեկ կին նախարար՝ Հասմիկ Պողոսյանը զբաղեցնում է մշակույթի նախարարի պաշտոնը: