Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի նկատմամբ դատավարությունը, ամբաստանյալները հրաժարվեցին մասնակցել դատական նիստերին` նույնպիսի կոչով դիմելով իրենց փաստաբաններին:
«Մենք` քաղաքական բանտարկյալներս, հայտարարում ենք. քանի դեռ չեն վերանայվել մայիսի 29-ի եւ հունիսի 6-ի դատական նիստերի ապօրինի, քաղաքական որոշումները ու չի ընդունվել իրավական վճիռ եւ չի փոխվել մեր խափանման միջոցը, մենք հրաժարվում ենք դատավարությանը հետագա մասնակցություն ունենալ եւ նույնը խնդրում ենք մեր պաշտպաններից», - դատարանում հայտարարեց Պետրոս Մակեյանը:
Մայիսի 29-ին եւ այսօր կայացած նիստերում դատարանը մերժեց ամբաստանյալների փաստաբանների միջնորդությունները խափանման միջոցը (կալանքը) փոխելու վերաբերյալ:
Մակեյանը, Զաքարյանը եւ Սաղաթելյանի կալանավորվել են նախագահական ընտրությունների օրը ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով:
Այսօրվա նիստում ամբաստանյալների փաստաբաններ Հովիկ Արսենյանի եւ Գրիշա Մանուկյանի` խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելուց հետո, դատավոր Վահե Խալաթյանը մերժեց նաեւ Հովիկ Արսենյանի երկրորդ միջնորդությունը, որը վերջինս ձեւակերպեց հետեւյալ կերպ. - «Մերժեցիք մեր միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ եւ կայացվել է որոշում, որով կոնկրետ ինձ իրավունք եք վերապահել, որ հնգօրյա ժամկետում այդ որոշումը կարող եմ բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում: Ես օգտվում եմ այդ իրավունքից եւ միջնորդում եմ, որպեսզի այս դատական նիստի դատավարությունը կասեցվի, մինչեւ Վերաքննիչ դատարանը վերաքննության կարգով այս որոշմանը ընթացք կտա»:
Ամբաստանյալների` դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելուց հետո նիստն ավարտվեց: Պարզ չէ, թե այն երբ կշարունակվի:
Սաթենիկ Վանցյան