Այս մրցույթը ստեղծվել է Ավստրալիայում 80-ական թվականներին, սակայն հայտնի է դարձել 1991-ին, երբ առաջին անգամ անցկացվել է Ֆրանսիայում: Ներկայումս «Կենգուրու»-ին մասնակցում է 3-11-րդ դասարանների ավելի քան 4,5 միլիոն աշակերտ աշխարհի մոտ 40 երկրներում: Այն անցկացվում է տարին մեկ անգամ, նույն օրը, նույն ժամին` մասնակից բոլոր երկրների դպրոցներում:
Հայաստանում այն առաջին անգամ անցկացվեց այս տարի մայիսի 17-ին: Մրցույթին մասնակցեց 639 աշակերտներ մի քանի դպրոցներից:
Մրցույթի նախաձեռնող «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Դավիթ Սահակյանը տեղեկացրեց, որ մասնակցել են 3-11-րդ դասարանցիները` առանց նախնական ընտրության եւ սահմանափակումների. նրանք լրացրել են թեստեր եւ լուծել խնդիրներ:
Դավիթի խոսքով, մրցույթի նպատակն է ոչ միայն խթանել հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ, այլեւ օգնել հեշտությամբ յուրացնել դպրոցական նյութերը:
«Մեզ համար կարեւորն այն է, որ թեստերը երեխաների մոտ զարգացնում են տրամաբանությունն ու մտածողությունը, դրանք կապված չեն զուտ մաթեմատիկական գիտելիքների հետ», - ասաց Երեւանի Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը:
Մրցույթի 46 մասնակիցներ ստացան պատվոգեր` 42-ը լավ, 4-ը գերազանց արդյունքների համար:
Լիանա Մնացականյան