Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Երեւանում հիմնել է «Ցիվիլիտաս» հիմնադրամը:
Ինչպես ասված է հիմնադրամի երեկ տարածած հաղորդագրության մեջ, «Ցիվիլիտաս»-ը «գործունեություն կծավալի երկու հիմնական ուղղությամբ՝ խթանել ըմբռնումը Հայաստանի արտաքին հարաբերությունների շուրջ եւ աջակցել ծրագրերի, որոնք միտված են նպաստելու Հայաստանի զարգացմանը ու ժողովրդավարության խորացմանը»:
«Ցիվիլիտաս» հիմնադրամի արտաքին հարաբերությունների խորհուրդը «կտարածի օբյեկտիվ տեղեկատվություն, կհրավիրի կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ դասախոսություններ, հանդես կգա հրապարակումներով»:
Հիմնադրամը, «հավաքագրելով զանազան միջոցներ, կրթաթոշակներ կտրամադրի արժանի, կարիքավոր ուսանողների՝ շարունակելու իրենց բարձրագույն կրթությունը Հայաստանում եւ արտերկրում»:
«Ցիվիլիտաս» հիմնադրամը գրանցված է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հաստատություն: Պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Երեւանում:
Էմիլ Դանիելյան