Խորհրդարանական լսումներ՝ օմբուդսմենի վիճահարույց զեկույցի շուրջ

Հինգշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում լսումներ են կազմակերպվում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցի շուրջ, որը նվիրված էր նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:

Օմբուդսմենը իր զեկույցում նաեւ իշխանություններին էր մեղադրել մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի համար, որոնց արդյունքում 10 մարդ զոհվեց:

Գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը քննադատության են ենթարկել օմբուդսմենի զեկույցը` մեղադրելով նրան իր իրավասությունները գերազանցելու մեջ:

Խորհրդարան են հրավիրվել մարդու իրավունքներ պաշտպանը, գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը: