Երեւանի քրեական դատարանը այսօր Հովհաննես Մնացականյանին, Արմեն Գրիգորյանին եւ Յուրիկ Ղուկասյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ», եւ 176 հոդվածի երկրորդ մասի առաջին եւ երրորդ կետերով` «կողոպուտ», նախատեսված հանցանքներ կատարելու մեջ եւ նրանցից յուրաքանչյուրին դատապարտեց ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանը Հովհաննես Մնացականյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտաշատ քաղաքի բնակիչներ Արմեն Գրիգորյանն ու Յուրիկ Ղուկասյանը մարտի 1-ին ժամը 18-ի սահմաններում ուղեւորվել են Երեւան, Գրիգոր Լուսավորիչ պողոտայում ներգրավվել են զանգվածային անկարգություններում: Քիչ անց հանդիպել են Գրիգորյանի ծանոթ Հովհաննես Մնացականյանին, միասին ուղեւորվել են Գրիգոր Լուսավորիչ եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկ եւ «Ռոբերտո» խանութ-սրահից հափշտակել են ընդհանուր առմամբ 403 հազար դրամ արժողությամբ հագուստ ու կոշիկներ, 245 հազար դրամ արժողությամբ խանութի տեսաձայնագրային սարքը: 2008 թվականի մարտի 8-ին հափշտակված իրերը հայտնաբերվել են նրանց բնակարաններում եւ առգրավվել:
Դատարանը գործը քննեց արագացված դատաքննության կարգով:
Ամբաստանյալները, ի դեպ, երեկ խոստովանել են, որ քաղաքականության հետ որեւէ առնչություն չեն ունեցել, հանրահավաքներին չեն մասնակցել, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն եղել: Ավելին` երեքն էլ դատարանում հայտարարել են, որ անցած նախագահական ընտրություններում եղել են Սերժ Սարգսյանի վստահված անձինք:
Քրեական գործի տվյալներով, երեքն էլ նախկինում դատված են եղել. Արմեն Գրիգորյանը` երկու, Յուրիկ Ղուկասյանը` երեք, իսկ Հովհաննես Մնացականյանը մեկ անգամ:
Կարինե Քալանթարյան