Ալբերտ Ներսիսյանը դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր Ալբերտ Ներսիսյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «զանգվածային անկարգություններ», եւ դատապարտեց ազատազրկման մեկ տարի ժամկետով: Դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց` սահմանելով փորձաշրջան՝ մեկեւկես տարի ժամկետով:

Ըստ գործի նյութերի` Ներսիսյանը մարտի 1-ին Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, զանգվածային անկարգությունների եւ ոստիկանների նկատմամբ բռնության կոչեր է արել:

Գործը դատարանում քննվեց արագացված դատաքննության կարգով:


Հովհաննես Շողիկյան


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)