Լուկաշենկոն վարչապետ է նշանակել Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հրամանագրով Բելառուս-Ռուսաստան միութենական պետության վարչապետ է նշանակել Վլադիմիր Պուտինին:

Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետխորհրդի նախագահն է:

Մինչեւ Պուտինի նշանակումը Միութենական պետության վարչապետն էր Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովը: