Վարչական դատարանը հետ է վերադարձրել Ժիրայր Սեֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու վերաբերյալ միջնորդությունը

Հայաստանի վարչական դատարանը հետ է վերադարձրել ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի արտաքսման գործընթացը սկսելու վերաբերյալ ոստիկանության միջնորդությունը: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Սեֆիլյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը:

Օրերս ոստիկանությունը որոշում էր կայացրել Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը սկսելու վերաբերյալ: Ժիրայր Սեֆիլյանը, որը 2006 թվականի դեկտեմբերին մեկուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի կերպով զենք պահելու մեղադրանքով, ազատ է արձակվելու հունիսի 9-ին: