Նորամուծություններ ու փոփոխություններ «Բազե 2008» համահայկական երիտասարդական հավաքում

Խրախուսվելու է մեկ երիտասարդի կողմից մի քանի մրցույթների մասնակցությունը` լինի դա մշակութային, ինտելեկտուալ, թե մարզական: Առաջին անգամ կազմակերպվելու է սպորտլանդիա:

Նախկինում կազմակերպվող բանավիճային քննզարկումներն այս անգամ մրցութային բնույթ են կրելու` կարեւորվելու է երիտասարդների բանավիճելու հմտությունը, հռետորական խոսքը, տեղեկատվությանը տիրապետելու ձգտումը:

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեցին հավաքի կազմակերպիչները: «Բազե 2008» համահայկական երիտասարդական հավաքի գեղարվեստական ղեկաար Գեւորգ Եղիազարյանն ասաց, որ ընդլայնվելու է նաեւ ժյուրիի կազմը` բոլոր մրցույթներում կլինեն մասնագետներ:

Նախատեսվում է նաեւ կազմակերպել բացօդյա թատերական ներկայացում նվիրված Սարդարապատի ճակատամարտին:

Ուսանողներից շատերը, սակայն, դժգոհում են, որ բուհերից մասնակիցների ընտրությունը նեղ շրջանակներում է կատարվում: Վատատեսական այս արծիքը ոչ բոլոր երիտասարդներն են կիսում: Նրանք կարծում են, որ երիտասարդական այս հավաքին մասնակցելու համար հավասար պայմաններն ապահովված են:

Հավաքի լրատվության պատասխանատու Աստղիկ Ավետիսյանի խոսքով` թույլ եւ պասիվ են են լրագրողական ջոկատները

Նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքին իր օրհնությունը կբերի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:


Նարինե Ղալեչյան