Երեւանի ժամանակով կեսգիշերին Սերբիայի «Բելգրադ արենա» համերգասրահում կմեկնարկի «Եվրատեսիլ 2008»-ի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Սիրուշոն ելույթ կունենա 5-րդը: Եզրափակիչում մրցող 25 երկրների թվում են Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռուսաստանը:
43 երկրներում BBC-ն հարցումներ է արել, որոնց համաձայն՝ մրցույթում հաղթելու ամենամեծ շանսերն ունի Շվեդիան ներկայացնող Շարլոտ Պերելլին, ով 1999-ին մասնակցել է «Եվրատեսիլ»-ին եւ հաղթել: Մյուս ֆավորիտը, ըստ BBC-ի, ուկրաինուհի Անի Լորակն է, ում պրոդյուսերը եւ երգի հեղինակը Ֆիլիպ Կիրկորովն է:
Մինչդեռ սերբ բուքմեյքերները հաղթանակ են կանխատեսում ռուսաստանցի Դիմա Բիլանի համար: Բարձր են գնահատավում նաեւ Ուկրաինայի, Սերբիայի եւ Հունաստանի շանսերը:
Մինչեւ կիսաեզրափակիչը ֆավորիտների ցանկում ընդգրկված Սիրուշոյի «Քելե քելե» երգը զիջել է դիրքերը:
Կարլեն Ասլանյան