Սիմոն Ամիրխանյանի եւ եւ Սամվել Կարապետյանի դատավճիռները անփոփոխ մնացին

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Սիմոն Ամիրխանյանի եւ Սամվել Կարապետյանի դատավճիռը, որով նրանք դատապարտվել էին 3 տարվա ազատազրկման:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ամիրխանյանին եւ Կարապետյանին դատապարտել էր ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն դրդելու մեղադրանքով:


Հովհաննես Շողիկյան