Արտահերթ նիստում կքննարկվի ընդդիմությանը խորհրդարանական պաշտոններում ավելի մեծ դեր վերապահելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ երկուշաբթի օրը կեսօրինկգումարվի արտահերթ նիստ, որում կքննարկել խորհրդարանական պաշտոններում ընդդիմությանը ավելի մեծ դեր վերապահելու հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը, արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվի Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություն կատարելու հարցը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը իր վերջին բանաձեւում հորդորել էր Հայաստանի իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմության հետ եւ ավելի մեծ դեր վերապահել նրան:

Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը՝ «Ժառանգություն» կուսակցությունը վերջերս առաջարկել էր ընդդիմությանը վերապահել Ազգային ժողովի փոխնախագահի եւ 4 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները:

Առայժմ անհայտ է, թե կանոնադրության փոփոխությամբ ինչ պաշտոններ են առաջարկվելու ընդդիմությանը:

Ըստ որոշ տեղեկությունների, կա առաջարկ` ավելացնել խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը:


Ռուզան Խաչատրյան