Դեռ վաղ է որեւէ արդյունք ակնկալել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից: Այդ մասին APA գործակալությանը ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` հավելելով, որ դա կլինի ճանաչողական հանդիպում:
Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրանք մասնակցելու են միջազգային տնտեսական համաժողովի:
Մինչ այդ` հունիսի 3-ին, Մոսկվայում հանդիպում են ունենալու Մինսկի խմբի համանախագահները` առանց հակամարտող կողմերի ներկայացուցիչների: Միջնորդները նախատեսում են Մոսկվայում հանդիպել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:
Մեթյու Բրազյան APA-ին հայտնել է, որ համանախագահները եւ Կարասինը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները ձեւավորելու համար համագործակցությունը շարունակելու հարցը:
Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ ավելի ուշ Հելսինկիում համանախագահները հանդիպելու են նաեւ ԵԱՀԿ-ի նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Սթուբի հետ:
Բրայզան վաղ է համարել նախագահների հանդիպմանը հաջորդելիք քայլերի մասին խոսելը` ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի հանդիպումից:
Հրաչ Մելքումյան, Պրահա