Լիբանանի հակամարտող ուժերը համաձայնության են եկել

Լիբանանի արեւմտամետ կառավարությունը եւ «Հզբոլահ» խմբավորման գլխավորած ընդդիմությունն այսօր Կատարի մայրաքաղաքում համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի առաջիկա շաբաթվա ընթացքում կընտրվի երկրի նոր նախագահ:

Կողմերի միջեւ առճակատումը, որի պատճառով Լիբանանը վերջին կես տարվա ընթացքում մնացել է առանց նախագահի, այս ամիս հանգեցրել է փողոցային բախումների, որոնց արդյունքում մի քանի տասնյակ մարդ է զոհվել:

Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին «Ռոյթերզ»-ին հայտնել է, որ նախագահի ընտրության համար պատգամավորները կհավաքվեն կիրակի օրը: Սպասվում է, որ նախագահ կընտրվի բանակի գեներալ Միշել Սուլեյմանը, որի թեկնածությունն ընդունելի է առճակատող կողմերի համար: