Սիրուշոն, որը հաջորդ շաբաթ ներկայացնելու է Հայաստանը Բելգրադում կայանալիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, բրիտանացի եւ սերբ բուկմեյքերների կողմից ընդգրկվել է առաջատարների եռյակում:
Բրիտանական հեղինակավոր «Ուիլյամ Հիլլ» բուկմեյքերական գրասենյակը առաջատար է համարում ռուսաստանցի Դիմա Բիլանին՝ 3 գործակցով: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Սիրուշոն եւ սերբ Ելենա Տոմաշեւիչը՝ 5֊-ական գործակցով:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, նույնն են սերբ բուկմեյքերների դրույքները՝ այն տարբերությամբ, որ Դիմա Բիլանի գործակիցն է 4,5, իսկ Սիրուշոյինը եւ Տոմաշեւիչինը՝ 6֊-ական:
Այս տարվա մրցույթը ամենաներկայացուցչականն է «Եվրատեսիլ»֊-ի պատմության մեջ՝ մասնակից երկրների թիվը հասել է 43֊-ի:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)