Սենատոր Հիլարի Քլինթոնը համոզիչ հաղթանակ տարավ Արեւմտյան Վիրջինիա նահանգում երեկ կայացած նախնական ընտրություններում, սակայն առաջվա նման զիջում է սենատոր Բարաք Օբամային Դեմոկրատական կուսակցության թեկնածու դառնալու համար ծավալված պայքարում:
Արեւմտյան Վիրջինիայում Քլինթոնը շահեց ընտրողների ձայների 67 տոկոսը, սակայն, վերլուծաբանների կարծիքով, նրան չի հաջողվի հավասարվել Օբամայի հետ, որը, ամենայն հավանականությամբ, օգոստոսին դեմոկրատների համագումարում կընտրվի նախագահության թեկնածու:
Քլինթոնը, սակայն, երեկ հայտարարել է, որ չի հրաժարվի պայքարից «մինչեւ վերջ»:
Դեմոկրատների թեկնածուն նոյեմբերին կայանալիք ընտրություններում կմրցակցի հանրապետական Ջոն ՄըքՔեյնի հետ: