Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցություն) չի հավատում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի խոսնակի ստեղծած աշխատանքային խմբերին, որոնք զբաղվում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջարկները կյանքի կոչելու գործով:
«Հանձնաժողովներ, խմբեր ստեղծելուն, հռչակելուն եւ ինչ-որ մի թղթի վրա փաստաթուղթ ստեղծելուն ես չեմ հավատում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զարուհի Փոստանջյանը: - «Ես պետք է, որպես քաղաքացի, շոշափեմ եւ զգամ, որ այլեւս մարդկանց չեն հետապնդում… Ես պետք է դա, որպես քաղաքացի, որպես պատգամավոր, որպես այս հասարակության անդամ, զգամ: Դա պետք է լինի ուղղակի, կոնկրետ քայլերով»:
Պատգամավորի համոզմամբ` ԵԽԽՎ-ի բանաձեւից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն կոնկրետ քայլեր չեն անում «ճգնաժամը վերացնելու» ուղղությամբ, այլեւ սկսել են ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու երկրորդ փուլը. - «Սա այն պայմանը չէ, որ կարող է պարարտ հող հանդիսանալ երկխոսության եւ ընդհանրապես ճգնաժամից դուրս գալու համար: Եթե ինչ-որ մի հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուղղակի իմիտացիոն բնույթի, քողարկով բնույթի փաստաթուղթ կազմի, որը հունիս ամսին ներկայացնի Ստրասբուրգում, դա ուղղակի հարցի լուծում չէ»:
Նրա կարծիքով, իշխանություն - ընդդիմություն երկխոսության համար լավ հիմք կարող է համարվել, օրինակ, համաներումը. - «Եթե մենք ունենք 100-ից ավելի կալանավորված անձինք, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ հանցագործությունների մեջ են մեղադրվում, բոլոր այդ անձանց նկատմամբ քրեական մեղադրանքներ չէին լինի, եթե նրանք ընդգրկված չլինեին ընտրական գործընթացների մեջ: Քայլը, որը, կարծում եմ, իշխանությունները պետք է անեին իրավական տեսանկյունից, դա Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից համաներման առաջարկով դիմելը պետք է լինի Ազգային ժողովին: Դա կտար հնարավորություն թե’ իշխանությանը, թե’ ընդդիմությանը` այս ճգնաժամից դուրս գալու»:
Աստղիկ Բեդեւյան