Ճապոնացիները նույնպես մրցում են թուրքական առաջին ատոմակայանը կառուցելու համար

Hochu ճապոնական ընկերությունը հայտ է ներկայացրել Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման մրցույթին մասնակցելու համար: Ճապոնացիներից առաջ տենդերը շահելու հայտեր են ներկայացրել ֆրանսիական Vinci SA, բելգիական Suez-Tractabel SA եւ կանադական AECL ընկերությունները:

Համաշխարհային ֆինանսական-տնտեսական գլխավոր զարգացումները լուսաբանող «Բլումբերգ» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի տարածքում առաջին միջուկային կայանի կառուցման ծրագիրը ֆինանսավորելու հայտեր են ներկայացրել ամերիկյան, իսրայելական եւ բրիտանական բանկերը:

Թուրքերը ցանկանում են կառուցել 4 հազար մեգավատտ հզորության ռեակտոր: Ատոմակայանի կառուցման մոտավոր արժեքը 10 միլիարդ ամերիկյան դոլար է: Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 24-ը:


Արմեն Քոլոյան, Պրահա