Բոլիվիայի նախագահը չի ճանաչում երկրի ամենամեծ նահանգում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը այսօր «անօրինական եւ հակասահմանադրական» է որակել երկրի ամենամեծ եւ ամենահարուստ Սանտա Կռուզ նահանգում երեկ կայացած ինքնավարության հարցով հանրաքվեն:

Նահանգի ընտրողների 85 տոկոսը արտահայտվել է տեղական իշխանություններին ավելի մեծ ինքնուրույնություն տրամադրելու օգտին:

Սանտա Կռուզը հարուստ է նավթով եւ գազով, մինչդեռ Բոլիվիան Հարավային Ամերիկայի ամենաաղքատ երկիրն է: