Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Էդ Փերլմաթերը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին, ինչով հանձնախմբի անդամների թիվը հասավ 156-ի:
«Ես հպարտ եմ անդամակցել Հայկական հարցերով հանձնախմբին` Կոնգրեսի իմ շատ գործընկերների հետ մեկտեղ», - հայտարարել է Փերլմաթերը Ամերիկայի հայկական համագումարին:
Էդ Փերլմաթերը Կոնգրեսում ընտրվել է 2006 թվականին` Կոլորադո նահանգի 7-րդ ընտրատարածքից: Նա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներից է, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի հովանավորներից:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է կոնգրեսականի անդամակցությունը Հայկական հարցերով հանձնախմբին` վստահություն հայտնելով, որ նա Կոնգրեսում հետամուտ կլինի ամերիկահայությանը հուզող խնդիրների լուծմանը:
Ամերիկայի հայկական համագումարից հայտնում են նաեւ, որ Փերլմաթերի ներկայացրած Կոլորադո նահանգի նահանգապետ Բիլ Ռիթերը հայտարարությամբ է հանդես եկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձեւ է ընդունել նաեւ Կոլորադոյի գլխավոր վեհաժողովը: