Իրաքի նախագահի կինը պայթյունից չի տուժել

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի կինը չի տուժել այն պայթյունից, որը տեղի է ունեցել նրա մեքենայի ճանապարհին:

Երկրի առաջին տիկինը թատրոն էր ուղեւորվում, երբ ճանապարհին պայթյուն է որոտացել: Վիրավորվել են նրա 4 թիկնապահները:

Առայժմ պարզ չէ, թե արդյո՞ք նախագահի կինն է եղել ահաբեկիչների թիրախը: