«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»

Հայաստանի Ազգային ժողովը երեկ հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:

Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով համարվում է միակ ընդունելի ուղին:

Հայտարարությունը, որը քննարկման էր դրվել խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի կողմից, ընդունվել է 96 կողմ ձայներով:

«Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավոր քվեարկել է դեմ, մյուսները չեն մասնակցել քվեարկությանը: Խմբակցության ներկայացուցիչները նախօրեին կարծիք էին հայտնել, թե հայտարարությունը «անհասցե» է:

Խորհրդարանի եւս երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:


Ռուզան Խաչատրյան