Նավթի գինը հասել է 120 դոլարի

Այսօր նոր ռեկորդ է գրանցվել նավթի համաշխարհային շուկայում՝ մեկ բարելի գինը հասել է 120 դոլարի:

Մասնագետների կարծիքով՝ նավթի գինը աննախադեպ մակարդակի է հասել Հյուսիսային ծովում նավթամուղի գործունեության դադարեցման, ինչպես նաեւ Աֆրիկայի ամենախոշոր նավթարդյունահանող Նիգերիայում նավթի մատակարարման խափանումների պատճառով: