Երեւանի Կենտրոն եւ Նորք֊-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկուկես տարվա ազատազրկման դատապարտեց Արմեն Ավագյանին՝ մարտի 1֊-2֊-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Մեղադրող կողմը պնդում է, թե Ավագյանը մարտի 1-֊ի առավոտյան Ազատության հրապարակում բռնություն է կիրառել ոստիկանի նկատմամբ:
Ավագյանի պաշտպան Լիզա Գրիգորյանը, որը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հիմնավոր կասկածներ ունի, որ իր պաշտպանյալը քրեորեն պատժելի արարք է գործել:
Արմեն Ավագյանը դատարանում չժխտեց, որ մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին եւ եղել է նրա վստահված անձը, սակայն հայտարարեց. - «Ես ոչ մի հանցանք չեմ գործել եւ մեղավոր չեմ»:
Հովհաննես Շողիկյան