Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի նախաձեռնությամբ այսօր հատուկ խորհրդակցություն է հրավիրվել, որի օրակարգում երկու հարց կա` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ապագան եւ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի ճակատագիրը:
Նախագահական «Չանկայա» պալատում կայանալիք խորհրդակցությանը հրավիրված են վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի ղեկավարները, որոնցից, սակայն, ոչ բոլորն են պատրաստվում ընդունել հրավերը:
Թուրքիայի առաջատար ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, մասնավորապես, հայտարարել է, թե չի պատրաստվում որեւէ խնդիր քննարկել ոչ Գյուլի եւ ոչ էլ Էրդողանի հետ:
Թուրքական թերթերը հիշեցնում են, որ Բայքալի ղեկավարած կուսակցությունը հիմնականում աջակցում է դատախազության նախաձեռնությանը` կասեցնել իշխող կուսակցության գործունեությունը:
Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` արդարադատության նախարարը, տեղի տալով եվրոպական կառույցների պահանջներին, վստահեցնում են, որ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող 301 հոդվածը մոտ ապագայում բարեփոխվելու է: Մասնավորապես, «թուրքական ինքնություն» բառակապակցությունը կարող է փոխարինվել «թուրք ժողովուրդ» արտահայտությամբ:
Թուրք ազգայնականների համար, սակայն, նման փոխզիջումային տարբերակը եւս անընդունելի է: Ազգային մեծ ժողովում ներկայացված «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարԴեւլեթ Բահչելին նախագահի հետ քննարկումներից առաջ հայտարարել է, թե 301 հոդվածի բարեփոխումը հավասարազոր է «թուրքական ինքնության ոչնչացմանը»:
Իսկ այսօրվա խորհրդակցության մեկ այլ մասնակից` խորհրդարանում առավելապես քուրդ պատգամավորներով ներկայացված Ժողովրդավարական հանրության կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրքը, օրեր առաջ կարծիք էր հայտնել, որ 301 հոդվածը պետք է ոչ թե բարեփոխել, այլ ընդհանրապես հանել Քրեական օրենսգրքից:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա