Կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ցույց էին անում Երեւանի տարբեր տոնավաճառներում առեւտրական գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցներ` պնդելով, թե բարձրացել են իրենց կողմից ներկրվող ապրանքատեսակների մաքսային արժեքները: Մաքսային պետական կոմիտեն, մինչդեռ, տեղեկացնում է, որ սակագնային որեւէ փոփոխություն չի կատարվել:
«Կոշիկը կիլոյով էին հաշվում` 7 դոլար էր, հիմա ամեն զույգի համար պետք է տաս 20 դոլար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցարարներից մեկը` հավելելով. - «4 հազար դրամանոց կոշիկը հիմա կարժենա 22 հազար, իսկ ժողովուրդը գնողունակ չէ»:
«Սա տնտեսական բողոք է, բայց երեւի վերածվի քաղաքականի», - ասաց բողոքավորներից մի կին` պարզաբանելով. - «Որովհետեւ զգում ենք, որ հակահայկական քաղաքականություն է վարվում. ընդամենը երեխաների համար չոր հաց վաստակող մարդուն հիմա զրկում են այդ չոր հացից: Անպայման սա կվերածվի քաղաքական բողոքի»:
Բոլորի պնդմամբ` վերջին օրերին կտրուկ կերպով բարձրացել են ներկրվող ապրանքների մաքսային արժեքները:
Տարածքային կառավարման նախարարության վարչության պետ Խաչատուր Վարդանյանը ցուցարարների բացատրեց, որ օրենքը չի փոխվել, ուղղակի մինչեւ հիմա «անհասկանալի պատճառներով» այն լիարժեք չի գործել, իսկ հիմա գործելու է:
«Մաքսային օրենքով, սակագներով նախատեսված կարգի փոփոխություն չի եղել: Սակագների փոփոխություն չի եղել», - ասաց նա: - «Ձեր ներկայացուցիչները հանդիպեցին Մաքսային ծառայության ղեկավարության հետ, քննարկեցին, իրենք նույնպես համոզվեցին»:
«Իրենք ներքին խոհանոցային խնդիրներ ունեն, որ պետք է հարթվեն», - շարունակեց նա:
Մաքսային պետական կոմիտեն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, ուղարկեց պարզաբանում` հաստատելով, որ մաքսային արժեքի որեւէ փոփոխություն չի կատարվել. - «Պարզապես Հայաստանի մաքսային պետական կոմիտեում քայլեր են ձեռնարկվում մաքսանենգության դեմ պայքարը խստացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»:
Շաքե Ավոյան