Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, թե նավթի ներկայիս գները խիստ ցածր են:
«Ֆրանսպրես» գործակալությունը Իրանի պետական հեռուստաընկերության ինտենետային կայքից մեջբերում է Ահմադինեժադի հայտարարությունը, որ «ռազմավարական այդ հումքը պետք է վերագտնի իր իրական գինը»:
Հարկ է նշել, որ համաշխարհային շուկայում այժմ նավթի մեկ բարելը վաճառվում է 117 դոլարով, որն ամենաբարձր ցուցանիշն է պատմության մեջ:
Ահմադինեջադի կարծիքով, նավթի գինը բարձրանում է ամերիկյան դոլարի անկման պատճառով:
Իրանն անցած տարի հայտարարեց, որ դադարեցնում է իր նավթը ամերիկյան դոլարով վաճառելու վերաբերյալ գործարքները:
Հեղինե Բունիաթյան, Պրահա