Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր մեղադրել է Արեւմուտքին Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ:
«Պետությունները, որոնք իրենց անվանում են ժողովրդավարության խորհրդանիշ եւ ուրիշների վզին են փաթաթում ժողովրդավարական սկզբունքները, չարձագանքեցին հարեւան Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց արդյունքում արտակարգ դրություն հայտարարվեց, սպանվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ: Մինչդեռ երբ Ադրբեջանում, որտեղ ապահովված է ժողովրդավարությունը, աննշան միջադեպեր են տեղի ունենում, աղմուկ է բարձրացվում, թե երկրում խախտվում են մարդու իրավունքները, խոսքի ազատությունը», - ասել է Ալիեւը, ելույթ ունենալով Ֆիզուլիի շրջանում փախստականների համար նախատեսված հինգ ավանների բացման արարողության ժամանակ:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ Ալիեւը պնդել է, որ դա վկայում է տարածաշրջանի երկրների նկատմամբ տարբերակված մոտեցման մասին. - «Մենք դա մերժում ենք եւ երբեք դրան չենք համաձայնի»:
Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ իր երկրի նկատմամբ անարդարացի վերաբերմունքի հիմքում «տարբեր գործոններ են, այդ թվում անկախ քաղաքականություն վարելու Ադրբեջանի ձգտումը»:
«Բայց մենք մտադիր չենք որեւէ մեկի ազդեցության տակ ընկնել կամ գործել որեւէ մեկի ցուցումով», - եզրափակել է Ալիեւը: