Տիբեթից հեռացած բնակիչներն այսօր բողոքի ցույցեր են սկսել Հնդկաստանի մայրաքաղաքում, որտեղ բերվել է Օլիմպիական կրակը: Ոստիկանությունը ձերբակալել 50 ցուցարարի:
Նյու Դելիում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, որոնց մասնակցում է 15 հազար ոստիկան: Նրանցից շատերի ձեռքին կրակմարիչներ եւ վերմակներ կան՝ ինքնահրկիզման փորձերը կանխելու համար:
Անվտանգության պահանջներից ելնելով, արարողության կազմակերպիչները նույնիսկ չեն հրապարակել Օլիմպիական ջահով փոխանցավազքի ստույգ ժամը:
Հնդկաստանում մոտ 100 հազար տիբեթցիներ են բնակվում: