Արազ Ազիմով. «Ռուսաստանը պետք է հայտարարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին»

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հստակեցնի իր դիրքորորշումը Ղարաբաղյան կարգավորման հարցում:

Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Ազիմովը հայտարարել է. - «Մենք Մոսկվայից անընդհատ լսում ենք, որ Ռուսաստանը կհամաձայնի ցանկացած լուծման, որի շուրջ համաձայնության կգան հայկական ու ադրբեջանական կողմերը: Ռուսաստանի Դաշնությունը պետք է հայտարարի, որ աջակցում է Lեռնային Ղարաբաղի հարցի այնպիսի լուծմանը, որը հիմնված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա` մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Նման մոտեցմանը ռուսական կողմը պետք է գործնական աջակցություն ցուցաբերի»: