Այսօր Ֆրանսիայի դատարանը կքննի Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի էքստրադիցիայի հարցը

Այսօր Փարիզի դատարաններից մեկը քննելու է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի էքստրադիցիայի հարցը:

Օքրուաշվիլին Վրաստանում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ դրամաշորթության համար:

Նախկին նախարարը ձերբակալվել է անցած տարվա սեպտեմբերին՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց հետո: Այնուհետեւ նա ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել Փարիզ: