Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով հրամանագիր է ստորագրելու, որը հնարավորություն կտա տարբեր նախարարություններին եւ գերատեսչություններին ներկայացուցչություններ բացել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, պնդում է այսօր «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Պարբերականի վկայությամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաեւ խորհուրդ է տվել Պուտինին ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը երկու դեպքում՝ եթե սկսվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության իրական գործընթացը կամ Թբիլիսին ռազմական ագրեսիա սկսի չճանաչված հանրապետությունների դեմ:
Թերթը, սակայն, կանխատեսում է, որ խոսքը հյուպատոսություններ բացելու մասին չէ: Ամենայն հավանականությամբ, կհայտարարվի, որ ներկայացուցչությունները զբաղվելու են «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»: