Այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում եռօրյա հացադուլ է հայտարարել Լեւոն Տեր-֊Պետրոսյանի Անիի տարածաշրջանային նախընտրական շտաբի նախկին ղեկավար Հարություն Ուռուտյանը, որը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրա շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը` վկայակոչելով դատապարտվածի հարազատներին, որոնք այսօր այցելել են նրան:
Ուռուտյանը, որն անցած ամիս դատապարտվել է «ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու» եւ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» համար, պահանջում է ազատ արձակել հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածներին:
Սաթենիկ Վանցյան, Գյումրի