Բորիս Գրիզլով. «Մայիսի 8-ին Դուման կքվեարկի Պուտինին վարչապետի պաշտոնում հաստատելու հարցը»

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Բորիս Գրիզլովն այսօր հայտնել է, որ խորհրդարանում մայիսի 8-ին տեղի կունենա քվեարկություն Վլադիմիր Պուտինին վարչապետի պաշտոնում հաստատելու հարցով:

Պուտինին հաջորդած Դմիտրի Մեդվեդեւի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին: Մեդվեդեւն արդեն հայտնել է, որ վարչապետի պաշտոնում կառաջադրի Պուտինին, եւ վերջինս տվել է իր համաձայնությունը:

Ենթադրվում է, որ ստանձնելով նախագահի լիազորությունները, Մեդվեդեւն անմիջապես պաշտոնապես կհայտարարի, որ վարչապետի պաշտոնում առաջադրում է արդեն պաշտոնաթող նախագահ Պուտինին:

«Մենք սպասում ենք մայիսի 7-ին, նորընտիր նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը, եւ մայիսի 8-ին, երբ մենք կհաստատենք վարչապետին», - այսօր իր ասուլիսում հայտարարել է Բորիս Գրիզլովը:

Գրիզլովը, ով նաեւ «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահն է, այսօր կոչ է արել Պուտինի ստանձնել այս կուսակցության ղեկավարությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա