Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հերքել է լուրերն այն մասին, որ մարտի սկզբին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ քաղաքացի է վրաերթի ենթարկվել:
Վերջին օրերին Ինտերնետում, մասնավորապես, YouTube կայքէջում տարածվում է մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ավտոմեքենան վրաերթի ենթարկում մի քաղաքացու: Տեսագրությունից դատելով` դեպքը տեղի է ունեցել մայրամուտից հետո:
Գլխավոր դատախազությունը, սակայն, պնդում է, որ առողջապահության նախարարությունից ստացված հաղորդագրություններից դատելով՝ մարտի 1-ին եւ 2-ին հիվանդանոցներ դիմած անձանց թվում «չի հայտնաբերվել Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում վրաերթի հետեւանքով վնասվածք ստացած որեւէ անձ»:
Դատախազությունը նաեւ կոչ է անում լրատվամիջոցներին եւ ֆիզիկական անձանց, որոնք ունեն իրական տեղեկություններ վրաերթի մասին, դրանք տրամադրել Հատուկ քննչական ծառայությանը: