Իրաքի իշխանությունները ողջունել են Մոքթադա աս-Սադրի խաղաղարար ջանքերը

Իրաքի իշխանություններն այսօր ողջունել են շիա առաջնորդ Մոքթադա աս-Սադրի կոչը իր կողմնակիցներին՝ դադարեցնել ռազմական գործողությունները:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այդ հորդորն անվանել է «քայլ ճիշտ ուղղղությամբ»:

Իր հերթին, կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է վերացնել երեք օր առաջ սահմանված պարետային ժամը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` վերջին շաբաթվա ընթացքում կառավարական ուժերի եւ շիա զինյալների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է մոտ 400 մարդ: