Հրազդան քաղաքին հարող Վանատուր գյուղում երեկ շարունակվել է բողոքի ցույցը՝ մարտի 1-֊ի դեպքերից հետո ձերբակալված Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով:
Հանրահավաքի մասնակիցները՝ մի քանի տասնյակ մարդ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ մտադիր են շարունակել բողոքի գործողությունները՝ «անկախ ամեն ինչից»:
Չորեքշաբթի օրը Հրազդանի ոստիկանության ներկայացուցիչները հարցաքննել են դպրոցականներին, որոնք մասնակցել են երեք օր տեւած հանարահավաքներին:
Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել է մարտի 12-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:
Ռուզաննա Ստեփանյան