Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Հարությունյանը հրաժարական է տվել

Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Հարությունյանը հրաժարական է տվել: Այդ մասին այսօր հայտնում է «Սովետսկի սպորտ» թերթը:

Ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակն ասել է, որ իր համար Հարությունյանի հրաժարականն անակնկալ էր: «Չէի սպասում: Բայց դա իր որոշումն է», - նշել է Տրետյակը:

Հարությունյանը հոկեյի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն է նշանակվել երկու տարի առաջ, երբ Վլադիսլավ Տրետյակը գլխավորել է կազմակերպությունը: