Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել 6 քաղաքացի

Այսօր երեկոյան Ազատության հրապարակին հարող Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել առնվազն 6 քաղաքացի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք են տարել «որոշ հարցեր ճշտելու համար»:

Երեկ նույն վայրից ոստիկանները բերման էին ենթարկել երկու քաղաքացու, որոնց նույն օրը ազատ էին արձակել:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)