Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ նորից վերսկսվել է լրագրող Յուրի Շեկոչիխինի մահվան հանգամանքների հետաքննությունը:
Լրագրողը «Նովայա գազետա»-ում զբաղվել է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի թեմայով:
2003 թվականին նրա մոտ սկսվել է մաշկային առեղծվածային հիվանդություն, որի արդյունքում նա մահացել է: Բժիշկների կարծիքով, դա եղել է ալերգիկ ռեակցիա, մինչդեռ Շեկոչիխինի բարեկամները եւ գործընկերները ենթադրում են, որ լրագրողին թունավորել են: