«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը գրավոր հայտարարություն է ներկայացրել այսօրվանից հացադուլ սկսելու վերաբերյալ:
Նա նշել է, որ օգտվել է իր սահմանադրական իրավունքներից եւ ազատություններից, քրեորեն հետապնդելի որեւէ հանցանք չի կատարել, ուստի պահանջում է անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը եւ ազատ արձակել իրեն:
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչության խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Սուրենյանցի հայտարարությունն ի գիտություն է ընդունվել եւ ձեռնարկվել են նման դեպքերի համար նախատեսված միջոցառումներ, մասնավորապես, Սուրենյանցը տեղափոխվել է առանձին խուց:
Սուրենյանցը ձերբակալվել է փետրվարի 25-ի երեկոյան: Նա, այդուհանդերձ, մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»: